ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վենդանտ Պատելը հունվարրի 11-ին ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին։
Նա առաջընթաց է տեսնում Հարավային Կովկասի հարցով հատուկ խորհրդական Բոնոյի բանակցություններում: Խոսնակը հավելել է, որ պետքարտուղարությունում նախկինի պես հավատում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղությունը հնարավոր է:
«Սա այն է, ինչի ուղղությամբ պետքարտուղարությունը պիտի շարունակի աշխատել: Ակնհայտ է, որ համակարգող Բոնոն, պետքարտուղարը եւ մյուսները շարունակում են ակտիվորեն զբաղվել դրանով»,- նշել է Պատելը եւ հավելել, որ ներկա պահին նոր բան չի կարող ավելացնել։