Երեւանի Կիեւյան կամրջի վերանորոգման աշխատանքները հատվածաբար կարվեն: Վերանորոգման ընթացքում կամուրջը երթեւեկության համար մասամբ կփակվի:
«Հուսով եմ, ֆորսմաժորային իրավիճակներ չեն ստեղծվի, ու այն ամբողջությամբ փակելու կարիք չի լինի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը:
Նա հավելել է, որ Կիեւյան կամրջի վերանորոգման աշխատանքների մեկնարկի եւ ավարտի ժամկետներ չի կարող նշել: Առաջին փուլի աշխատանքները, որոնք սկսվել են 2023-ից եւ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հնարավոր չի եղել ավարտել, կշարունակվեն:
Ըտս պաշտոնյայի՝ կամրջի վրա երկրորդ փուլով նախատեսվում է վերանորոգել երթեւեկելի մասը, կարվի նաեւ ասֆալտբետոնե ծածկույթ: Վերանորոգման շրջանակում կարվեն նաեւ թռիչքային կառուցվածքների արտաքին մակերեսների, ինչպես նաեւ անցման կետերի երթեւեկելի տարածքների վերանորոգում: