Հունվարի 12-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գլխավորած ՀՀ պատվիրակությունը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում՝ Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակում նախաձեռնած ընթացակարգային հարցերով հանդիպմանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքուն նոր միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ՝ այն անվանելով «Էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակում Արցախում էներգետիկ ռեսուրսների շահագործում»:
Հայաստանի Հանրապետությունը Արբիտրաժային վարույթի պատեհ փուլում մտադիր է ներկայացնել իր փաստարկներն ու ապացույցները Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու վերաբերյալ։