Ուզբեկստանի գիտնականները լոլիկի հիման վրա ՔՈՎԻԴ-19-ի դեմ ուտելի պատվաստանյութ են մշակել։ Այն կոչվում է TOMAVAC, գրում է Frontiers in Nutrition-ը
Նշվում է, որ մշակողները փոխել են լոլիկի բջիջների գենոմը, այնուհետեւ ստացվել է բույս, որը վերարտադրում է հակագենային սպիտակուցը՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։
Գիտնականները նշում են, որ դեղամիջոցն ապահովում է վիրուսի դեմ երկաստիճան պաշտպանություն եւ արդեն փորձարկվել է կամավորների վրա։