Արձակուրդի ժամանակ ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Միացյալ Նահանգների մի ճանապարհորդի ընտանիքը ստացել է մոտավորապես 100 միլիոն դոլարի փոխհատուցում:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ դժբախտությունը տեղի է ունեցել 2018 թվականին ԱՄՆ-ի Գրանդ Կանյոնում։ Ըստ տեղեկությունների՝ տղամարդն ու նրա կինը, ինչպես նաեւ մի քանի ընկերներ, Նեւադայում ուղղաթիռ են նստել էքսկուրսիայի ժամանակ: Ինչ-որ պահի ինքնաթիռն ընկել է, ինչից հետո օդանավը բռնկվել է։ Այրվող ուղղաթիռից կարողացել են դուրս գալ միայն նորապսակ Ուդալ ամուսինները, որոնք, սակայն, երկու շաբաթ անց մահացել են հիվանդանոցում:
2024-ի հունվարի սկզբին Լաս Վեգասի դատարանը վճռել է, որ իրենց 31-ամյա որդուն՝ Ջոնաթան Ուդալին կորցրած հարազատները 24,6 միլիոն դոլարի փոխհատուցում կստանան Papillon Airways ուղղաթիռների օպերատորից եւ եւս 75,4 միլիոն դոլար՝ Airbus Helicopters SAS ուղղաթիռ արտադրողից։