Փրկարար ծառայությունից հայտնել են, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է:
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։ Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Սյունիքի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից էլ հայտնել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։