Ավստրալիայի իշխանությունները որոշել են ոչնչացնել ռազմաօդային ուժերի MRH-90 Taipan ուղղաթիռները, այլ ոչ թե դրանք ուղարկել Ուկրաինա՝ հակառակ Կիեւի խնդրանքին, հայտնում է ABC-ն։
Պատճառը անվտանգության եւ շահագործման խնդիրներն են։ Միաժամանակ ուղղաթիռները ի սկզբանե նախատեսվում էր շահագործումից հանել 2037 թվականից ոչ շուտ, սակայն բազմաթիվ խոչընդոտների պատճառով, որոնք հանգեցրել են թռիչքների դադարեցմանը, որոշումը փոխվել է։