Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները։
Երեւանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթեւ Խաչատրյանը հայտնել է, որ շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները սկսվել են։ Նա նշել է, որ գիծ է դուրս բերվել թվով 4-րդ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմը, որն ավելի հարմարավետ կդարձնի ուղեւորների երթեւեկությունը: