Որքա՞ն են վաստակում ԱՊՀ երկրների ժողովրդական ընտրյալները:
Ուզբեկստանում պատգամավորական աշխատավարձը 380 դոլար է, փոքր-ինչ բարձր՝ 500 դոլարին համարժեք աշխատավարձ է վաստակում Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորը: Տաջիիկստանում պատգամավորը ստանում է իր ուզբեկ եւ ղըրղզ գործընկերներից փոքր-ինչ բարձր՝ 688 դոլարին համարժեք աշխատավարձ:
Բելառուսի խորհրդարանում ժողովրդի ընտրյալները ստանում են 950 դոլարին համարժեք աշխատավարձ:
Ղազախստանում պատգամավորը ստանում է 2050 դոլարին համարժեք աշխատավարձ:
Խորհրդարանում ոչ մի պաշտոն չզբաղեցնող ադրբեջանցի պատգամավորի աշխատավարձը 2485 մանաթ է՝ 1460 դոլար։ Ադրբեջանում նվազագույն աշխատավարձը 345 մանաթ է: Պատգամավորի աշխատավարձի համեմատ նվազագույն աշխատավարձի տարբերությունը 7,2 անգամ ցածր է։
Վրաստանում շարքային պատգամավորը ստանում է 8250 լարի (կամ 3080 դոլար)։ Ի դեպ, «Վրաստանում նվազագույն աշխատավարձ» եզրույթ չկա:
Հայաստանում շարքային պատգամավորի աշխատավարձը 661 հազար դրամ է (1643 դոլար)։ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ է (կամ 186 դոլար): Պատգամավորական աշխատավարձի տարբերությունը Հայաստանում նվազագույն աշխատավարձի համեմատ 8,8 անգամ բարձր է։
Ռուսաստանի Պետական դումայում պատգամավորը ստանում է 6850 ԱՄՆ դոլարին համարժեք ռուբլի աշխատավարձ՝ ավելի ցարծր, քան եվրապատգամավորը, եւ ավելի բարձր, քան Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամը. Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամի աշխատավարձը 5950 դոլարին համարժեք ֆունտ ստեռլինգ է, իսկ Եվրախորհրդարանի պատգամավորը ստանում է 7500 դոլարին համարժեք աշխատավարձ: