Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն առաջարկել է փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ՝ Հարավային Կորեան «թշնամական թիվ մեկ երկիր» անվանելու համար։
Ըստ հարավկորեական Yonhap գործակալության՝ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ թեեւ ԿԺԴՀ-ն չի ձգտում պատերազմի, սակայն մտադիր չէ խուսափել դրանից։ Նրա հայտարարության համաձայն՝ Հարավային Կորեայի կողմից աննշան ներխուժումն անգամ, թեկուզ 0,001 մմ, կհամարվի պատերազմի սադրանք։ ԿԺԴՀ ղեկավարը սպառնացել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Հարավային Կորեան կկործանվի, իսկ ԱՄՆ-ը կբախվի «աներեւակայելի պարտության»։
Սա երկու Կորեաների բարդ հարաբերությունների վերջին զարգացումն է: Հիշեցնենք, որ Կորեական թերակղզին երկար ժամանակ եղել է աշխարհի ամենալարված շրջաններից մեկը, եւ Հյուսիսային ու Հարավային Կորեաների միջեւ մշտական աշխարհաքաղաքական դինամիկա կա։ Ավելի վաղ ԿԺԴՀ-ի ղեկավարը հրամայել էր նախապատրաստվել պատերազմի։