ՀՀ Ազգային ժողովը անկանոն ներգաղթի դեմ պայքարի համատեքստում հունվարի 16-ին 93 կողմ ձայներով վավերացրել է ՀՀ եւ Ավստրիայի կառավարություների միջեւ` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համապատասխան համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը:
ԱԺ-ում օրինագիծը ներկայացնելիս ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ այն ընդունելու դեպքում հնարավորություն կընձեռվի նաեւ ցույց տալու ՀՀ-ի պատրաստակամությունը՝ հետ ընդունելու, ռեադմիսիոն գործընթացներ ապահովելու այն անձանց համար, որոնք անկանոն բնակություն են հաստատել Եվրամիության տարբեր երկրներում:
Ներկա դրությամբ Հայաստանի խորհրդարանը նման համաձանագրեր է վավերացրել եւս 7 եվրոպական երկրների, դրանց թվում՝ Բուլղարիայի, Չեխիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի եւ Լեհաստանի հետ: