Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հունվարի 16-ին Դովոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել: «Ես ձեզ իրական տեղեկություն կհայտնեմ, Ռուսաստանը չի հասնի իր ռազմավարական նպատակներին..», նշել է ֆոն դեր Լայենը:
Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ երբ 2022-ի փետրվարին Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, շատերը ԵՄ-ում մտավախություն ունեին, որ Կիեւը մի քանի օրից կկործանվի, իսկ երկրի մնացած մասը՝ շաբաթների ընթացքում: Մինչդեռ Ռուսաստանն ի վերջո կորցրեց իր մարտական հզորության կեսը, իսկ Ուկրաինան վերադարձրեց իր տարածքի կեսը: