Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում փորձագետները նշել են 2024 թվականին գլոբալ ռիսկերը:
Հարցման համաձայն, որում կարելի էր ընտրել միանգամից հինգ պատասխանի տարբերակ, առաջին հնգյակը ներառել է՝ ծայրահեղ եղանակային պայմանները՝ 66%, ապատեղեկատվությունն ու կեղծ տեղեկությունները՝ ներառյալ արհեստական բանականության միջոցով ստեղծված տեղեկությունները՝ 53%, հասարակության սոցիալական եւ քաղաքական բեւեռացումը՝ 46%, կյանքի ծախսերի ճգնաժամը՝ 42%, կիբեր հարձակումները՝ 39%:
Փորձագետները գլոբալ ռիսկերի տասնյակում են նշել նաեւ տնտեսական անկումը՝ 33%, կարեւորագույն ապրանքների եւ ռեսուրսների մատակարարման շղթայի խաթարումը՝ 25%, ինչպես նաեւ մեկ կամ մի քանի միջպետական զինված հակամարտությունների սրացումը կամ բռնկումը՝ 25%: