ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է յակուտ պատմաբան Աֆանասի Նիկոլաեւի նամակը, որում նա առաջարկում է մայրաքաղաքը տեղափոխել Իրկուտսկ։ Պեսկովը նշել է, որ այդ գաղափարն անիրագործելի է համարում։ «Չեմ կարծում, որ այդ նախաձեռնությունն իրագործելի է»,- արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը բացատրել է, որ ինքը նամակը չի կարդացել համապատասխան կոչով, սակայն դրա բովանդակության մասին գիտեր լրատվամիջոցներից։
Ավելի վաղ ՌԴ պատմական գիտությունների թեկնածու Աֆանասի Նիկոլաեւը Յակուտիայից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել էր նախընտրական ծրագրում դիտարկել Ռուսաստանի մայրաքաղաքը Իրկուտսկ տեղափոխելու հնարավորությունը։
Գիտնականը հավելել էր, որ դա կօգնի ապահովելու Ռուսաստանի ասիական ու եվրոպական մասերի համաչափ զարգացումը եւ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության անվտանգությունը։ Այն նաեւ կնպաստի Եվրասիական տնտեսական միության զարգացմանն ու ամրապնդմանը՝ այն վերածելով եվրասիական հզոր տերության, եւ կօգնի արագացնելու Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը` մերձենալով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին:
Բացի դրանից՝ պատմաբանը հայտարարել էր, որ Իրկուտսկը մոտ է Բայկալ լճին եւ Ռուսաստանի աշխարհագրական կենտրոն Նովոսիբիրսկին։ Նիկոլաեւն ընդգծել է, որ Նովոսիբիրսկը ոչ միայն Սիբիրի վարչական կենտրոնն է, այլեւ նախապատմական Թարթարստանի կենտրոններից մեկը։