Նյու Յորքի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում կարգավորելու ներգաղթյալների գտնվելու վայրը քաղաքում։
Երեքշաբթի օրվանից 23:00-ից մինչեւ 06:00-ն ներգաղթյալների ժամանակավոր պահման չորս կենտրոններում կգործի պարետային ժամ՝ ընդառաջելով տեղի բնակիչների բողոքներին։ Բնակելի կենտրոնների մոտ ներգաղթյալները գիշերներն աղմկում են:
Խնդիրը հատկապես հրատապ է դարձել այն բանից հետո, երբ Տեխասի նահանգապետը սկսել է անօրինական ներգաղթյալներ ուղարկել Նյու Յորք։
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը մտավախություն է հայտնել, որ ներգաղթյալների գերակայությունը կարող է հանգեցնել քաղաքի կործանմանը։ Պարետային ժամի ներդրումը կազդի միայն չորս ժամանակավոր կացության կենտրոնների վրա, որտեղ ներգաղթյալները պետք է ամեն օր ներկայանան եւ հաստատեն իրենց ներկայությունը կացարաններում նշված ժամանակահատվածում։ Բացառություններ հնարավոր կլինեն միայն այն ժամանակ, երբ այցելուն աշխատում է կամ սովորում, ինչպես նաեւ բժշկական հաստատություններ եւ օրինականացման մարմիններ այցելելիս։
Նյու Յորքի իշխանությունները մտադիր են դատի տալ 17 ավտոբուսային ընկերություններին եւ 708 միլիոն դոլարի փոխհատուցում ստանալ՝ Տեխասից բերված հազարավոր ներգաղթյալների կեցավայրերին առնչվող ծախսերի համար։