Եմենի հութիներն Իրանից ոչ մի հրաման չեն ստանում: Դրա մասին հունվարի 17-ին CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:
Նա շեշտել է, որ Եմենի եւ պաղեստինցիներին պաշտպանող տարածաշրջանի մյուս երկրների ժողովուրդները գործում են իրենց փորձից եւ շահերից ելնելով, ոչ թե Թեհրանի հրահանգներով:
«Ծովային անվտանգությունը մեզ համար շատ կարեւոր է, քանի որ նավթ ենք արտահանում, եւ եթե անվտանգության սպառնալիքները մեր սահմաններին մոտ են, դա մեզ օգուտ չի բերում»,- ընդգծել է նախարարը:
Աբդոլահիանը նշել է` Թեհրանը ցանկանում է, որ ԱՄՆ-ը Գազայի հատվածում պատերազմը դադարեցնի։ Իրանի արտգործնախարարը համոզված է, որ ամերիկյան աջակցությունը Իսրայելին տարածաշրջանում անկայունություն է բերում։