Աշխարհում առաջին անգամ Իսրայելի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել տավարի մսի վրա հիմնված արհեստական մսի վաճառքին:
ԱՄՆ-ում եւ Սինգապուրում թույլատրվել է վաճառել արհեստական հավի արտադրանք, բայց ոչ տավարի միս:
Արհեստական միսը հիմնված է կենդանիներից վերցված եւ կենսառեակտորներում աճեցված բջիջների վրա։ Սպասվում է, որ իսրայելական սննդի Aleph Farms ընկերության առաջին արտադրանքը՝ Cultured Petit Steak-ը, կհայտնվի ռեստորաններում արդեն 2024 թվականին:
Դեռեւս 2021 թվականին հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն դարձել է Aleph Farms ստարտափի ներդրողներից եւ խորհրդատուներից մեկը։