ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ընդլայնմանը։
«Առաքելության հաստիքների ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասված է ԵՄ առաքելության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային առաքելությունը համարել էր Ադրբեջանի հետ սահմանին անվտանգության եւ կայունության կարեւոր գործոն:
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշում էին ընդունել 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: