ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հունվարի 17-ին ընդունել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին վերջինիս խնդրանքով: Տեղեկությունը հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ զրույցի ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը:
Ռուսական կողմն ընդգծել է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ աշխատանքների շուտափույթ վերսկսման հրատապ անհրաժեշտությունը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների համալիրի հիման վրա: