Չինացիները մահացու վիրուս են փորձարկել մկների վրա: Տեղեկությունը հայտնել է The New York Post պարբերականը։
Ըստ պարբերականի՝ խոսքը GX_P2V կորոնավիրուսի փոփոխված շտամի մասին է, որը 100% հավանականությամբ սպանել է փորձնական կրծողներին։ Վիրուսն ազդել է կրծողների թոքերի, ոսկորների, աչքերի, շնչափողի եւ ուղեղի վրա, իսկ մահից առաջ նրանց աչքերը ամբողջովին սպիտակել են։
Ներկա պահին գիտնականները հստակ չգիտեն, թե ինչպես կարող է վիրուսը ազդել մարդկանց վրա։