Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հունվարի 18-ին չորս ուկրաինական ազգայնական կազմակերպություններ՝ Ուկրաինայի ապստամբական բանակը, Ուկրաինայի ազգայնականների կազմակերպությունը (Բանդերայի շարժում), Ուկրաինայի ժողովրդական հեղափոխական բանակը եւ Ուկրաինայի ժողովրդական ինքնապաշտպանությունը, ներառել է նացիստական կազմակերպությունների ցանկում եւ ճանաչել ծայրահեղական:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ նշված կազմակերպությունները «խախտում են 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի հավերժացման մասին» Դաշնային օրենքի 6-րդ հոդվածը:
ՌԴ արդարադատության նախարարությունը միաժամանակ արգելել է նշված կազմակերպությունների կարգախոսների, տարբերանշանների եւ դրոշների հրապարակային ցուցադրումը Ռուսաստանի տարածքում։