ԱՄՆ-ը հույս ունի, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության համաձայնագիր, որով կճանաչեն միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Դրա մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Միլլերը նշել է, որ կողմերը վերջին տարվա ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել այդ հարցում։ «Նրանց խրախուսում ենք պահպանել այդ թափը՝ հիմնվելով նախկին բանակցությունների վրա, եւ համաձայնագիր կնքել»,- ընդգծել է խոսնակը։