Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեն կարողանա ստիպողաբար զորակոչել արտասահմանում ապրող ուկրաինացի տղամարդկանց, հատկապես նրանց, որոնք օրինական են բնակվում այնտեղ՝ փախստականի կարգավիճակով, եւ ենթարկվում են տվյալ երկրի օրենքներին։
«Կցանկանայինք, որ նրանք վերադառնան, բայց դա չի կարելի անել բռնի ուժով: Եթե քաղաքացին պաշտոնապես ունի փախստականի կարգավիճակ, որը տուժել է ռազմական ագրեսիայից, չենք կարողանա միջամտել: Ի վերջո, յուրաքանչյուր երկիր ունի իր օրենքները փախստականի կարգավիճակ ունեցող մարդկանց վերաբերյալ»,- շեշտել է Դանիլովը։
Ըստ Report գործակալության՝ Դանիլովը նշել է, որ ուկրաինական կառավարությունը պետք է անհրաժեշտ լրացումներ կատարի զորահավաքային օրենքում՝ զորակոչի գործընթացն ավելի արդար դարձնելու համար։