Փորձագետների կարծիքով՝ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ պատերազմ կարող է տեղի ունենալ 5-8 տարի հետո։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիան պետք է պատրաստ լինի նման սցենարի:
«Մենք գրեթե ամեն օր սպառնալիքներ ենք լսում Կրեմլից, վերջերս դրանք հնչեցին կրկին բալթյան երկրներում մեր ընկերների հասցեին, ուստի պետք է հաշվի առնել, որ մի օր Ռուսաստանը կարող է նույնիսկ հարձակվել ՆԱՏՕ-ի երկրի վրա»,- նախարարի խոսքերն է մեջբերում ։
Tagesspiegel պարբերականին հունվարի 19-ին տված հարցազրույցում Գերմանիայի պաշտպանության նախարարը նշել է, որ իր հայտարարությամբ ցանկանում է «արթնացնել հասարակությանը»:
Ավելի վաղ հոլանդացի ծովակալ Ռոբ Բաուերը, որը նախագահում է ՆԱՏՕ-ի ազգային զինված ուժերի ղեկավարների կոմիտեում, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները առաջիկա 20 տարում պետք է պատրաստ լինեն Ռուսաստանի հետ լիամասշտաբ պատերազմի։ The Telegraph-ը գրում է, որ եթե Եվրոպայում լայնամասշտաբ պատերազմ սկսվի, կառավարությունները պետք է սկսեն ավելի մեծ պահեստային ուժեր զորակոչելու գործընթացը՝ անկախ նրանից՝ պատերազմի կլինի, թե ոչ: