Չինաստանից Վրաստան ծովային բեռնափոխադրումների արժեքը քառապատկվել է Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմի պատճառով Կարմիր ծովում ճգնաժամի ֆոնին։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը, հղում անելով Business Formula-ն, հայտնել է, որ Չինաստանից Վրաստան առաքման արժեքը մեկ տարայի համար 45-75 օրում 2000-ից հասել է 9000 դոլարի։
Գործարարներն արդեն մտածում են երկաթուղային տրանսպորտին անցում կատարելու մասին։ Ստեղծված իրավիճակում դրանք ներկրողների համար ավելի քիչ կարժենան, իսկ առաքման ժամկետները կկրճատվեն։
Փորձագետները համոզմունք են հայտնել, որ Կարմիր ծովի ճգնաժամը նաեւ նոր հնարավորություններ է բացում Վրաստանի համար։ Տրանսպորտային միջանցքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին հայտարարել է, որ այժմ Վրաստանը պետք է աշխատի Չինաստանն ու Եվրոպան կապող երկաթուղային ծառայությունների զարգացման վրա։ «Խոսքը Չինաստանից Վրաստանի ուղղությամբ երկաթուղային տրանսպորտի ուժեղացման մասին է՝ ներառյալ Ղազախստանը, Ադրբեջանն ու Կասպից ծովը»,- պարզաբանել է Ցագարեիշվիլին։
Կարմիր ծովը Սուեզի ջրանցքով միացնում է Հնդկական օվկիանոսը Միջերկրական ծովին եւ այդպիսով ծառայում է որպես կենտրոնական առեւտրային ճանապարհ, որով անցնում է համաշխարհային առեւտրի մինչեւ 12 տոկոսը։ Այդ կարեւոր առեւտրային ճանապարհով բեռնափոխադրումները վերջին ամիսներին կիսով չափ կրճատվել են։