Երեւանում ամանորյա ձեւավորման ապամոնտաժման աշխատանքների կապակցությամբ ժամանակավորապես դադարեցվում է մի քանի փողոցների երթեւեկությունը:
Այդ շրջանակում հունվարի 20-ին՝ 23:00-ից մինչեւ հունվարի 24-ի առավոտյան 07:00-ն, կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառի փողոցին կապող ուղեանցի (Բարեկամության էստակադա) երթեւեկությունը:
Հունվարի 21-ին՝ 23:00-ից մինչեւ հունվարի 24-ի առավոտյան 07:00-ն էլ կդադարեցվի Կիեւյան փողոցի երթեւեկությունը: