Ճապոնիայի բնակիչների ռեկորդային 95,3%-ն ասել է, որ «բարեկամական զգացմունքներ չունեն» Ռուսաստանի նկատմամբ։ Նման տվյալներ են ստացվել կառավարության ամենամյա սոցհարցման ընթացքում։
Ըստ ճապոնական Kyodo գործակալության՝ դրա հիմնական պատճառը Ուկրաինայում ռազմական գործողություններն են։ Ճապոնական լրատվամիջոցները վերջին երկու տարիների ընթացքում լայնորեն լուսաբանել են Ուկրաինայում ռազմական գործողությունները՝ միաժամանակ պահպանելով Մոսկվայի հետ հարաբերություններում լարվածությունը։ Տնտեսական պատժամիջոցները նույնպես ազդել են ճապոնական հասարակության տրամադրությունների վրա։
Ռուսաստանի նկատմամբ Ճապոնիայի քաղաքացիների բացասական վերաբերմունքը երկրորդ տարին անընդմեջ ռեկորդներ է սահմանում։ 2023 թվականին նման հարցման ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները դրական է գնահատել հարցվածների միայն 3,1%-ը։ Հարցվածների 94,7%-ը խոսել է Ռուսաստանի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքի մասին։