Ռուսաստանի Լազոյի շրջանի Սրեդնեխորսկի գյուղում վագրի են բռնել, որը հետապնդում էր տեղի բնակիչներին: Գիշատիչը նաեւ 10 շների էր հոշոտել։
Դրա մասին տելեգրամյան ալիքի իր գրառման մեջ հայտնել է Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Միխայիլ Դեգտյարեւը։
Վագրը, որը մի քանի շաբաթ վախեցրել է Խաբարովսկի երկրամասի Սրեդնեխորսկի գյուղի բնակիչներին եւ նրանց հողամասերից գողացել շներին, բռնել են տարածաշրջանային որսորդական մենեջմենթի մասնագետները՝ վայրի բնության եւ հատուկ պահպանվող բնական տարածքների պաշտպանության ծառայության հետ համատեղ ուժերով։
«Խռովարար» վագրին բռնելու համար պահանջվել է 10 օր, իսկ հիմա նա վանդակի մեջ է»,- նշել է Դեգտյարեւը:
Նշվում է, որ բռնված գիշատչին անասնաբույժները կհետազոտեն, կտեղափոխեն բնակեցված տարածքից հեռու՝ մասնագիտացված կենտրոն, որտեղ վերականգնողական փուլ կանցնի։