Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով նախորդ տարի 20 հազար 884 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Դրա մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից։ Նախորդ տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է 19 հազար 185 դիմում, որից՝ ազգությամբ հայ 17 հազար 951 օտարերկրյա քաղաքացի եւ ազգությամբ ոչ հայ 1234 օտարերկրյա քաղաքացի:
ՀՀ քաղաքացիություն շնորհված 20 հազար 884 անձից 19 հազար 839-ն ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացի է, 1045-ը՝ ազգությամբ ոչ հայ օտարերկրյա քաղաքացի։ Ընդհանուր առմամբ 2023-ին ՀՀ նախագահի հրամանագրերով դադարեցվել է 3321 անձի ՀՀ քաղաքացիությունը:
«Սպուտնիկ Արմենիա»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունից նշել են, որ 2023-ի ՀՀ քաղաքացիություն ստանալու՝ 253 ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացու եւ թվով 218 ազգությամբ ոչ հայ օտարերկրյա քաղաքացու դիմում մերժվել է: