Ռուսաստանում առաջարկել են ցածր եկամուտ ունեցող ռուսաստանցիների բնակարանները մասնավոր սեփականությունից hանել եւ դարձնել մունիցիպալ սեփականություն:
Մասնավորապես, ՌԴ առեւտրաարդյունաբերական պալատի բնակարանային եւ կոմունալ ծառայությունների ոլորտում ձեռներեցության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Շիրոկովն առաջարկել է դա անել կամավոր հիմունքներով, տնտեսական խթանների միջոցով:
Ըստ նրա՝ այդ գործընթացից հետո կարելի է որոշ բնակարաններ սեփականաշնորհել եւ ստեղծել սուբսիդավորվող վարձով բնակարանների մի հատված՝ հիմնականում չունեւորների համար:
«Քաղաքապետարանը կարող է տնօրինել այդ բնակարանները, բայց նա միաժամանակ պետք է կրի այդ բնակարանների պահպանման ամբողջ պատասխանատվությունը»,- շեշտել է պաշտոնյան: