Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին դժվար թե որեւէ կերպ ազդի ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա: Դրա մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը CBS-ին տված հարցազրույցում:
«Չեմ հավատում, որ որեւէ տարբերություն կլինի, քանի որ ռուս-ամերիկյան հարաբերությունները, այդ հարաբերությունների հիմքերը՝ ներառյալ ռազմավարական անվտանգության, հավասարակշռության, փոխվստահության, ստուգումների, թափանցիկության, վստահության ամրապնդման մասին բոլոր համաձայնագրերը, սկսել է ոչնչացնել նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը»,- ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ քաղաքականությունը կարող է այլ լինել, եթե Թրամփը կրկին ստանձնի նախագահի պաշտոնը։