Հութիների հարձակումները Կարմիր ծովով անցնող միջազգային առեւտրային նավերի վրա կարող են մեծացնել երկաթուղային բեռնարկղերի երթեւեկությունը Ադրբեջանի միջով Միջին միջանցքով:
Դրա մասին հայտնում է հունական Hellenic Shipping News առցանց պարբերականը։
Ավելի վաղ մի շարք խոշոր միջազգային բեռնափոխադրող ընկերություններ ստիպված են եղել լքել սովորական երթուղին Կարմիր ծովով անցնող առեւտրային նավերի վրա հութիների հարձակումների պատճառով։
Միջին միջանցքը, որը նաեւ հայտնի է որպես Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի (TRACECA), միացնում է Չինաստանն ու Եվրոպան։ Այս միջանցքով անցնող բլոկային գնացքը Չինաստանից Եվրոպա բեռներ է հասցնում միջինը 20-25 օրում, եւ դա այս տրանսպորտային միջանցքի հիմնական առավելություններից է։