Ռուսական ակտիվներից կապիտալի բռնագրավում չի լինի։ Այս հարցում Եվրամիության անդամ երկրների միջեւ համաձայնություն չկա: Դրա մասին հայտարարել է Reuters գործակալության՝ բանակցություններին ծանոթ բարձրաստիճան աղբյուրը:
Ըստ Reuters-ի՝ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավյեր Բեթելը գործակալությանը հայտնել է, որ մեծ զգուշությամբ է վերաբերվում ռուսական ակտիվների բռնագրավմանը:
«Պատկերացրեք, որ մենք քաղաքական որոշում ենք ընդունել միլիարդներ փոխանցել Ուկրաինային: Եվ վեց ամիս անց իրավական որոշում ունենք, ըստ որի՝ մեզ թույլատրված չէ դրանց ձեռք տալ: Այդ ժամանակ ո՞վ է վճարելու»,- հարցրել է Լյուքսեմբուրգի արտգործնախարարը։