Իսպանական Մինորկա կղզի արձակուրդ գնալուց առաջ բրիտանացի շախմատիստը ընկերների հետ զրույցում կատակել է, որ հենց նրանք նստեն թռիչք, ինքը կպայթեցնի ինքնաթիռը։ «Ես «Թալիբան»-ից եմ ու մտադիր եմ պայթեցնել այս ինքնաթիռը»:
Երիտասարդի այս հաղորդագրությունն ուղարկվել է օդանավակայանի Wi-Fi-ի միջոցով, եւ անվտանգության աշխատակիցները որսացել են այն «բանալի» բառերի շնորհիվ:
Արդեն թռիչքի ժամանակ իսպանական օդուժի F/A-18 Hornet կործանիչները բարձրացել են օդ եւ մինչեւ վայրէջքը ուղեկցել են ինքնաթիռը։
Իսպանիա ժամանելուն պես կատակասերը, որի անունը չի հաղորդվում, Մադրիդի օդանավակայանում ձերբակալվել է։