Բոլորը գիտեն, որ Ռուսաստանն Ուկրաինայում խաղաղ բնակիչների սպանության համար օգտագործում է իրանական անօդաչու սարքերը: Դրա մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկումների ժամանակ հայտարարել է Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը:
«Իրանի ահաբեկչությունը կհասնի ձեզ բոլորիդ: Մենք բոլորս դա գիտենք, նույնիսկ Ռուսաստանը, որը համագործակցում է Իրանի հետ»,- ասել է Էրդանը:
Իսրայելի մշտական ներկայացուցչի ելույթի ժամանակ արաբական մի շարք երկրների ներկայացուցիչներ լքել են դահլիճը, որտեղ ընթանում էին Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկումները։