Ռուսաստանի Դաշնության Պետդումա է ներկայացվել ռուսական բանակին վերաբերող կեղծիքների համար գույքի բռնագրավման մասին օրինագիծ:
Փոփոխությունների նախագծով սահմանվում է լրացուցիչ որակավորման չափանիշ այնպիսի իրավախախտումների համար, ինչպիսիք են զինված ուժերի մասին գիտակցաբար ապատեղեկատվության տարածումը եւ պետական անվտանգության դեմ գործողությունների հրապարակային կոչերը:
Գույքի բռնագրավում, ըստ օրինագծի, նախատեսված է նաեւ պատժամիջոցների կոչերի, նացիզմի վերականգնման, ծայրահեղական գործունեության մղող կոչերի եւ այլ հոդվածների խախտման համար։