Շիրակի մարզի Ախուրյանի Մոր եւ մանկան առողջության կենտրոնում լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված ախուրյանցի Միշա Հարությունյանի զույգ եղբայրները:
Ինչպես «Ալիք Մեդիային» տեղեկացրեց Միշայի հայրը՝ Սեդրակ Հարությունյանը, զավակներից մեկին անվանակոչել է ավագ որդու՝ հերոս Միշայի անունով, երկրորդին՝ ի պատիվ սուրբ Սարգիս զորավարի:
Երկվորյակների հայրը նաեւ հայտնեց, որ տղաները ծնվել են առողջ, 2,5 եւ 2,7 կիլոգրամ քաշով: Ավագ Միշա Հարությունյանը տան միակ արու զավակն էր: