Պետդումայի պատգամավոր Սուլթան Խամզաեւը հունվարի 24-ին դիմել է «Ռոսկոմնադզորին»՝ խնդրելով սահմանափակել ավտոմոբիլային եւ այլ ագրեգատորների կողմից ժարգոնային արտահայտությունների օգտագործումը։
«Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորի կարծիքով՝ «պառկած ոստիկան» արտահայտությունը նսեմացնող վերաբերմունք է ՆԳՆ աշխատակիցների նկատմամբ։
Իր ուղերձում պատգամավորը «Ռոսկոմնադզորի» ղեկավարին խնդրել է նախանշել գերատեսչության դիրքորոշումը, դիտարկել հանրային տարածքում ժարգոնային արտահայտությունների օգտագործումն արգելելու հնարավորությունը, ինչպես նաեւ ընդունել «պառկած ոստիկան» արտահայտությունը որպես անցանկալի՝ լրատվամիջոցներում եւ ինտերնետային ռեսուրսների պորտալներում օգտագործելու համար:
«Պառկած ոստիկան» արտահայտությունը կիրառում են ավելի շատ նախկին Ռուսաստանում եւ Խորհրդային Միության մյուս հանրապետություններում:
Առաջին անգամ 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում սկսեցին կիրառվել արհեստական ճանապարհային թմբերը կամ «պառկած ոստիկանները» (ԱՄՆ-ում՝ speed bumps)՝ ճանապարհների վտանգավոր հատվածներում տրանսպորտային միջոցների արագությունը հարկադրաբար սահմանափակելու համար։
Այդ ժամանակ Միացյալ Նահանգներում արագ տեմպերով աճում էր ավտոմեքենաների վաճառքը, եւ գյուղացիական տնտեսություններում ագարակատերերը շատ մտահոգված էին մայրուղիներով անցնող անասունների անվտանգությամբ, երբ դրանք հաճախ հայտնվում էին անցնող մեքենաների անիվների տակ: