Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պատվիրակությունը հունվարի 24-ին հայտարարել է, որ լքում է ԵԽԽՎ-ն՝ ի նշան բողոքի՝ ընդդեմ Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտների:
Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ԵԽԽՎ-ում իշխող ռասիզմի, ադրբեջանատյացության եւ իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտում Բաքվի պատվիրակությունը որոշում է ընդունել մինչեւ հետագա ծանուցումը դադարեցնել համագործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում: