Արգենտինացի հնէաբանները հայտնաբերել են դինոզավրի նոր տեսակ՝ 20 մետր երկարությամբ եւ մեկ տոննա կշռով։
Հինավուրց հսկայի մնացորդներ են հայտնաբերվել Նեուկեն նահանգում պեղումների ժամանակ։
Գիտնականների կարծիքով՝ դինոզավրերի այս տեսակը, որը կոչվում է Sidersaura marae, առանձնանում է հատուկ աստղաձեւ պոչի ոսկորներով։ Դինոզավրն ուներ նաեւ երկար պարանոց եւ բադանման կտուց։