Քանի որ Բեռլինը չի ցանկանում իր հեռահար Taurus թեւավոր հրթիռները փոխանցել Ուկրաինային, Մեծ Բրիտանիան Գերմանիային իրավիճակից ելք է առաջարկել։
Ըստ գերմանական Handelsblatt պարբերականի «դիվանագիտական աղբյուրների՝ Լոնդոնը Բեռլինին խորհուրդ է տալիս Taurus թեւավոր հրթիռները փոխանցել իրեն, իսկ դրա փոխարեն Ուկրաինան լրացուցիչ հեռահար Storm Shadow բրիտանական հրթիռներ կստանա:
Ենթադրվում է, որ Մեծ Բրիտանիան Գերմանիային այս առաջարկը հաղորդել է մի քանի շաբաթ առաջ, սակայն այս ուղղությամբ հետագա որոշումները չեն հրապարակվել։
Ինքը՝ Գերմանիայի կանցլերը, հրաժարվել է հաղորդագրությունը մեկնաբանելուց։