Նախօրեին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը փակ հանդիպում է ունեցել ՔՊ–ական պատգամավորների հետ խորհրդարանում։ Հանդիպման մասին հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Արտգործնախարարը Ազգային ժողով է ժամանել երեկոյան 6-ին, խմբակցության մեծ մասը մասնակցել է, մինչդեռ Միրզոյանը ելույթի ներածական խոսքում ասել է, որ առանձնապես նորություն չունի թիմին հայտնելու՝ հավելելով, որ ամեն ինչին անդրադարձել է նախորդ օրվա ամփոփիչ ասուլիսում:
«Հստակ նշել է միայն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի եւ ամեն ինչ անում է գործընթացը վիժեցնելու համար»,– ասել է արտգործնախարարը: