Թուրքիան եւ Իրանը երկու հարեւան եւ եղբայրական երկրներ են՝ ավելի քան 170 միլիոն բնակչությամբ, հսկայական ռեսուրսներով եւ աշխատուժով: Անկարայում հունվարի 24-ին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ սրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Էրդողանը շեշտել է, որ Իրանի եւ Թուրքիայի միջեւ կան խոր, բազմակողմ հարաբերություններ։ «Եթե Իրանը մեր երկրի դարպասներից մեկն է դեպի Ասիա, ապա Թուրքիան Իրանի դարպասն է դեպի Եվրոպա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը հավելել է, որ երկրները մտադիր են հասնել Իրանի հետ 30 միլիարդ դոլարի առեւտրային նպատակին։