Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը եւս 4 ամսով երկարացվել է։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ին Ադրբեջանում կալանավորված Ռուբեն Վարդանյանին առաջադրել են երեք մեղադրանք, դրանց թվում՝ ֆինանսական ահաբեկչություն, ապօրինի զինված խմբերի ձեւավորում եւ դրանց մասնակցություն, պետական սահմանի ապօրինի խախտում։
Արցախի նախկին պետնախարարին սպառնում է 14 տարվա ազատազրկում։