Հունվարի 25-ին Կառավարությունը հաստատել է Պետական գաղտնիքի շարքին դասվող Զինված ուժերի կարիքների համար արված գնումների մասին տեղեկությունների ցանկը։
Ըստ 2023-ի մարտի 1-ին ընդունված ՀՕ-49-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «զ» ենթակետի՝ պետական գաղտնիքի շարքին է դասվում նաեւ ԶՈՒ կարիքների համար արված գնումների մասին տեղեկությունը, մասնավորապես` պետական գաղտնիք պարունակող ռազմական տեխնիկայի ու սպառազինության, պետական գաղտնիք պարունակող ռազմամթերքի միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքերի, աշխատանքների եւ ծառայությունների, ինչպես նաեւ ռազմական կարիքների ապահովման նպատակով անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ տեղեկությունները:
Որոշումն ուժի մեջ է մտնում 2024-ի հունվարի 28-ից: