Ուկրաինայի տարածքով անցնող գազի փոխադրման պայմանագրի ժամկետը լրանում է 2024-ի վերջին։ «Ուկրաինական կողմի դիրքորոշումը պարզ է՝ մենք մտադիր չենք բանակցել ռուսների հետ եւ երկարաձգել պայմանագիրը։ Դրա մասին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է իր սլովակ գործընկերոջը՝ Ռոբերտ Ֆիկոյին։
Ավելի վաղ Սլովակիայի վարչապետը Ուժգորոդում իր ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ տարանցման պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Ուկրաինան հավանաբար կերկարաձգի ռուսական բնական գազի փոխադրումն իր տարածքով։