Բաքվում մտադիր են համարժեք պատասխանել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու մասին որոշմանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 24–ին չի վավերացրել կազմակերպությունում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Որոշմանը կողմ է քվեարկել 76, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 4 պատգամավոր։
«Ադրբեջանը մտադիր չէ համակերպվել այդ անարդար եւ կանխակալ վերաբերմունքին, եւ ներկայում պաշտոնական Բաքուն դիտարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլեւ ընդհանրապես Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը»,– ասված է հայտարարության մեջ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքուն ամենայն հավանականությամբ կհրաժարվի նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը ճանաչելուց։