Շիրակի մարզում շարունակվում է զորակոչը, նորակոչիկների նոր խումբն այսօր Գյումրիից մեկնել է ծառայության:
Հայոց բանակը համալրողների շարքում նաեւ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի որդին է։
Մուշեղ Մուրադյանը նորակոչիկներին ու իր միակ որդուն հայրական օրհնանքով է ճանապարհել ծառայության եւ հորդորել միշտ հիշել, որ զինվորական ծառայությունը յուրաքանչյուր տղամարդու համար փորձություն է, իսկ հայրենի հողի անառիկության համար ծառայելը՝ պատվաբեր ու անչափ կարեւոր։
«Տոկունություն, կամք եմ մաղթում ձեզ, իսկ մեր բոլոր զորակոչիկների ծնողներին ու հարազատներին, որոնց թվում նաեւ ես եմ՝ համբերություն»,- նշել է Շիրակի մարզպետը։