Ռուսաստանը հավաքագրել է 200 նեպալցիների՝ Ուկրաինայի դեմ պայքարելու համար։ Նեպալը փոխհատուցում է պահանջում:
Ըստ Associated Press գործակալության՝ դրա մասին հայտարարել է Նեպալի արտաքին գործերի նախարար Նարայան Պրակաշ Սաուդը։
«Մենք խնդրել ենք Ռուսաստանի Դաշնությանը անհապաղ դադարեցնել նեպալցիների հավաքագրումն իր բանակում, անհապաղ վերադարձնել նրանց, ովքեր արդեն ծառայում են, հայրենադարձել սպանվածների մարմինները եւ բուժել ու վերադարձնել վիրավորներին»,- ասել է Սաուդը:
Արտգործնախարարը նշել է, որ Նեպալը Ռուսաստանի Դաշնությունից դրամական փոխհատուցում է պահանջում պատերազմում զոհված վարձկանների ընտանիքների համար։ Ըստ նախարարի՝ Նեպալը նաեւ տեղեկություն ունի, որ ռուսների կողմից կռված Նեպալի հինգ քաղաքացիներ ներկայում գերության մեջ են Ուկրաինայում։