Ռուսաստանը բազմիցս հայտարարել է Ուկրաինայում իր նպատակներին դիվանագիտական ճանապարհով հասնելու պատրաստակամության մասին: Դրա մասին հունվարի 26-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում Պեսկովը նշել է, որ նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար Ռուսաստանի պատրաստակամության մասին:
«Մոսկվան վճռական է հասնել դրված նպատակներին։ Կնախընտրեինք դա անել դիվանագիտության միջոցով, բայց եթե դա հնարավոր չլինի, ապա ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նպատակները չեն իրագործվել»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։